ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


11.01.2023

Քննարկվել է բազմաբնակարան շենքի կառավարումը որպես մասնագիտացված գործունեություն դիտարկելու նախագիծը

««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նախագծի նպատակն է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ: Կառավարության համար լիազորող նորմեր կնախատեսվեն՝ բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները սահմանելու, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը ներգրավելու կարգ սահմանելու մասով:

Հարցը ներկայացնելիս ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են շտկումներ:

Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականից, որին կնախորդեն օրենքից բխող ենթաօրեսդրական ակտերի և վերապատրաստման դասընթացիների մշակման, ապա դասընթացների կազմակերպման ու մեկնարկի աշխատանքները: