ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


31.12.2022

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հարգելի´ գործընկերներ և մասնագիտական հանրության ներկայացուցիչներ, սիրելի´ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ։

Անցնող 2022 թվականը քաղաքաշինության ոլորտի համար ձեռբերումների և նոր նախաձեռնությունների տարի էր: Այն հատկանշվել է պետական և մասնավոր ծրագրերի աննախադեպ ծավալով։ Քաղաքաշինության կոմիտեն ներուժն ուղղել է հանրապետության ողջ տարածքում դպրոցական, նախադպրոցական, մարզական, առողջապահական, մշակութային և այլ հաստատությունների, բնակելի թաղամասերի կառուցման ու վերակառուցման կարևոր գործին: Կառավարությունը սահմանել է բարձր նշաձող, որի հիմքում նախևառաջ աշխատանքների՝ սահմանված ժամանակում և որակով ապահովումն է: Ուշադրության կենտրոնում է նաև շինարարության կազմակերպման նորմատիվային պահանջի արմատավորումը:

Սիրելի´ գործընկերներ, ձեզ հետ միասին նախանշել ենք բնագավառի ռազմավարական ծրագրի թիրախները և 2022թ. ընթացքում ձգտել հասնել դրանց: Ընթացիկ տարում ունեցած ձեռքբերումները բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն են: Դեռ շատ անելիք ունենք՝ նպաստելու քաղաքաշինական խնդիրների լուծմանը, ոլորտի առաջընթացի ամրապնդմանը։ Բայց մեզ ուժ է տալիս մասնագիտական հանրության աջակցությունը:

Գալիք տարվա ծրագրերն ավելի հավակնոտ են, և մենք մուտք ենք գործում 2023 թվական մեծ վճռականությամբ: Հայրենիքի համար այս բարդ ժամանակներում երկրի սահմանները պաշտպանող մեր նվիրյալները շարունակում են ապահովել բոլորիս անվտանգությունը: Ուստի, մեր լավագույն երախտիքը նրանց կլինի ջանադիր աշխատանքն ու միասնականությունը:

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարօրություն բոլորիս ընտանիքներին։ Եռանդուն, հետևողական և արհեստավարժ աշխատանքը թող լինի բոլորիս ուղեցույցը դեպի նոր ձեռքբերումներ:

Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: