Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների՝ 2022թ. վերջին ընդունելությունը
                
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների՝ այս տարվա վերջին ընդունելությունը: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները լսել են ընդունելությանը մասնակցող քաղաքացու բարձրացրած հարցերը, որոնք վերաբերել են հողամասերի նպատակային նշանակության փոփոխությանը և գլխավոր հատակագծի վարման աշխատանքներին: 
Կոմիտեի պատասխանատուները ներկայացրել են գործընթացների մանրամասները, տվել բացատրություններ փաստաթղթերի ներկայացման և նախագծերի կազմման ուղղությամբ: Որոշվել է հարցը լրացուցիչ քննարկել գործընթացում ներգրավված գերատեսչությունների հետ՝ խնդրին լիարժեք լուծում տալու նպատակով:
                

 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             (2).jpg) 
                             
                             
                             
                            .jpg) 
                             
                             
                             
                        