26.12.2022
Հայկ Ասատրյանի ստեղծագործելու բանաձևը
«Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում» հայտնի խոսքը լիովին բնորոշում է մեր կողքին ապրող Հայկ Ասատրյան ստեղծագործողին: Նա ճարտարապետ է, նկարիչ, դիզայներ, դասախոս։ Վերջերս ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր ճարտարապետի կոչում։
Ստեղծագործական տարբեր հոգեվիճակների, կյանք ստացած նախագծերի, աշխատանքի գնահատման և նոր սերնդին մասնագիտական ուղղորդման մասին պատմում է Հայկ Ասատրյանը։
Վաստակավորի կոչումն ու մասնագետի կոչումը
«Վաստակավոր ճարտարապետի կոչմանն արժանանալը շատ հաճելի է, միաժամանակ պարտավորեցնող. մտածում ես հետագայում էլ կոչմանը համահունչ գործեր ստեղծելու մասին: Զգում ես, որ ավելին կարող ես անել և պետք է անես»:

Ճարտարապետության մեջ սեփական կանոնները
«Արդիականությունը շատ կարևոր է. այն, ինչ ստեղծում է ճարտարապետը, պետք է լինի ժամանակակից: Սա է ինձ համար առաջին սկզբունքը, որով պետք է առաջնորդվի ճարտարապետը՝ պահպանելով, իհարկե, նաև ազգայինը, ավանդականը: Իսկ ավանդականը կարող է ձևի մեջ չլինել, բայց լինել մտածելակերպի մեջ»:

Նոր ստեղծագործության ծնունդը՝ գաղափարից մինչև կառույց
«Ամեն ինչ սկսվում է առաջադրանքից, որից հետո ներսումդ խմորումներ են ընթանում կերպարի ստեղծման ուղղությամբ: Ճարտարապետը միաժամանակ մի քանի գործոնների մասին է մտածում՝ ֆունկցիոնալ ճիշտ լուծումներ, լույսի-ստվերի խնդիր, գլխավոր հատակագծին համահապատասխան տեղադիրք... Այս բոլորն ամբողջացվում է, զտվում, որպեսզի նախագծվող կառույցը լինի պարզ, բայց ոչ պարզունակ, օգտակար, ամուր և գեղեցիկ: Հին հռոմեացի ճարտարագետ, ճարտարապետության տեսաբան Վիտրուվիոսն ասել է. «Այն, ինչ ստեղծում ես պետք է լինի օգտակար, ամուր և գեղեցիկ» (համաչափության իմաստով): Որևէ մեկի բացակայության դեպքում ճարտարապետության մասին չենք կարող խոսել: Ահա այս 3 պահանջները հաշվի առնելով է կատարվում ստեղծագործական գործընթացը»:

Ստեղծագործական ազատությունը նկարչության մեջ
«Եթե համեմատենք ճարտարապետությունը և նկարչություն, անշուշտ, որպես նկարիչ շատ ավելի ազատ ես՝ ամեն կերպ արտահայտելու մտքերդ: Ճարտարապետության դեպքում ստեղծագործականությունը սահմանափակվում է, քանի որ աշխատանքը պետք է բավարարի որոշակի պահանջների»:

Ճարտարապետի արտացոլանքը Հայկ Ասատրյանի նկարներում
«Նկարիչ գործընկերներս ասում են, որ իմ աշխատանքներում գծերի հստակությունը, կոմպոզիցիայի կառուցումն արտահայտում են ճարտարապետության ազդեցությունը՝ տարբերելով այլ նկարիչների գործերից: Երկու մասնագիտությունները միմյանց փոխլրացնում են:
Իմ գործերում գերակշռում են մեր երկրի բնությանը բնորոշ վառ գույները։ Ունեմ յուղաներկով նկարներ, բայց վերջին շրջանում գերակշռում են պաստելային աշխատանքները»:

Մասնագիտական ձեռքբերումների միջազգային գնահատականը
«Պաստելային աշխատանքներս ներկայացրել եմ միջազգային մրցույթների և արժանանացել մրցանակների: Օրեր առաջ առաջին մրցանակ ստացա «Ծլարձակում» (նատյուրմորտ) նկարի համար: Արժևորվել են նաև ճարտարապետական նախագծերս. 2004 թվականին «Տարվա լավագույն նախագիծ և կառույց» հանրապետական մրցույթում ստացել եմ դափնեկրի կոչում՝ «Արարատ» հյուրանոցի լավագույն ադապտացիայի համար: 1984 թվականին հեռանկարային կառուցապատման համար նախատեսված մենատների նախագծման համար համամիութենական ստուգատեսում արժանացել եմ դափնեկրի կոչման: 1989 թվականին ցածրահարկ սեյսմակայուն բնակելի տների համամիութենական մրցույթում Աշոտ Գրիգորյանի հետ արժանացել ենք 1-ին մրցանակի: 2015թ. Քաղաքաշինության նախարարության կողմից ինձ շնորհվել է «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալ՝ ճարտարապետության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար: Մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների Ճարտարապետների պալատում և Նկարիչների միությունում: Իսկ 2015 թավականին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է իմ անհատական ցուցահանդեսը»։

Կյանքի կոչված գործեր
«Ճարտարապետական գործերից կառանձնացնեի Երևանում «Արարատ» հյուրանոցը, որի նախագծից բացի իրականացրել եմ նաև ինտերիերի դիզայնը՝ ձմեռային այգով, ջրավազանով և հետաքրքիր այլ լուծումներով: Վերջին աշխատանքը Բյուրականում կառուցված առանձնատունն է: Իսկ Գավառի Հացառատ թաղամասում պանթեոն հիշեցնող յուրահատուկ կառույցն իր մեջ արվեստների սինթեզ է պարունակում։ Իմ աշխատանքներից է նաև Արամ Մանուկյանի 140–ամյակին նվիրված հուշակոթողը՝ Սարդարապատում, հայ-ֆրանսիկան բարեկամության հուշարձանը՝ Մուսալեռում, Վիկտոր Համբարձումյանի, Ղևոնդ Ալիշանի, Սիամանթոյի հուշարձանները, բազմաթիվ հուշատախտակներ: Վերջին ժամանակներում գերակշռում են ճարտարապետական փոքր ձևերը: Համահեղինակությամբ աշխատել եմ Աշոտ Հայկազուն Գրիգորյանի հետ, Արտակ Ղուլյանի, համագործակցել քանդակագործներ Տարիել Հակոբյանի, Տիգրան Արզումանյանի և այլոց հետ»:

Սերունդների երկխոսություն
«Կան մասնագիտական սկզբունքներ, խորհուրդներ, որ փոխանցում եմ բոլոր տարիների ուսանողներին՝ որպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի երկարամյա դասախոս, պրոֆեսոր: Ամենակարևորը, պետք է նայել առաջ, ուսումնասիրել աշխարհում մասնագիտության զարգացման միտումները՝ միաժամանակ հավատարիմ մնալով ճարտարապետության ավանդույթներին: Մյուս կողմից՝ համացանցի դարաշրջանում տեղեկատվության առատության պայմաններում ուսանողները դժվարանում են որպես ստեղծագործող իրենց եսը, ձեռագիրը գտնել: Միշտ պատրաստ եմ լսել նրանց առաջադեմ գաղափարները և փորձել ճիշտ ուղու վրա դնել, որպեսզի գաղափարը դառնա նախագիծ»:

Հ.Գ. Հայկ Ասատրյանը ծնվել է 1946թ. Վարդենիսում: 1972-75թթ. նա եղել է Ջերմուկի գլխավոր ճարտարապետը։ Այնուհետև աշխատել է Շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտում, իսկ 1998 թվականին հիմնադրել «Տաճար լուսո» նախագծային արվեստանոցը։ Հայկ Ասատրյանը Հայաստանի ճարտարապետների պալատի, Դիզայներների և Նկարիչների միությունների անդամ է: Հեղինակել է 200-ից ավելի տարաբնույթ շենքեր, շինություններ, ճարտարապետական փոքր ձևեր, դեկորատիվ աշխատանքներ, ձևավորումներ: