13.12.2022
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները լսել են ընդունելությանը մասնակցողների բարձրացրած հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են նախագծերի փորձաքննություններին և շինարարական նորմերին:
Կոմիտեի պատասխանատուները քաղաքացիներին ներկայացրել են գործընթացների մանրամասները, տվել բացատրություններ փաստաթղթերի ներկայացման և նախագծերի կազմման ուղղությամբ: