ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.11.2022

Ֆիլատելիստական ցուցահանդեսը եզրափակվեց պարգևատրման արարողությամբ

Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան ինստիտուտում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի փակման արարողությունը, որին ներկա էր նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Միջոցառման շրջանակում հատուկ դրոշմակով մարվեց բացիկ՝ նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսին: Բացիկի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը: Երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 տպաքանակով:
Հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվեցին նաև ֆիլատելիստների միջև անցկացված մրցույթի արդյունքները, և տարբեր անվանակարգերում մասնակիցներին շնորհվեցին մեդալներ ու դիպլոմներ:

Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսը ճարտարապետության թանգարան ինստիտուտի ընդարձակ ցուցասրահում հյուրընկալելու համար՝ Հովիկ Մուսայելյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին և թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանին փոխանցեց ցուցահանդեսի խորհրդանշանով հուշամեդալ և դիպլոմ: Նրանք փոխադարձաբար շնորհակալություն հայտնեցին՝ յուրատեսակ ցուցադրությամբ այցելուների ուշադրությունը դեպի Ճարտարապետության թանգարան հրավիրելու համար:

Հիշեցնենք, որ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդեսը գործում էր նոյեմբերի 14-ից, որի բացմանը մասնակցել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ներկայացված էին «ՀայՓոստ»-ի, «Արցախփոստ»-ի տարեկան թողարկումները, ՀՖԱ 25 ֆիլատելիստների հավաքածուները, Հայաստանում ազգային դրամի պատմության վերաբերյալ Կենտրոնական բանկի թեմատիկ ցուցադրությունը։