ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


02.11.2022

Արմեն Ղուլարյանը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի 2023թ. բյուջետային ծրագիրը

ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ին կայացած համատեղ նիստում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրել է կառույցի 2023թ. բյուջետային ծրագիրը: Մասնավորապես՝ «Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում և կանոնակարգում» ծրագրի շրջանակում 2023թ. համար նախատեսվել է շուրջ 2 մլրդ 30 մլն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը:

Ծրագրի նպատակն է շարունակել քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը, դրանց ներդաշնակեցումը միջազգային նորմերին, տարածքների և բնակավայրերի կայուն քաղաքաշինական զարգացումն ու դրան նպաստող համայնքների համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը:

Նպատակին հասնելու համար իրականացվելու են միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման 28 փաստաթղթերի մշակման աշխատանքներ. Լոռու մարզի համար՝ 14, Կոտայքի՝ 10, Շիրակի՝ 4:

Մշակվելու և տեղայնացվելու է նորմատիվատեխնիկական շուրջ 20 փաստաթուղթ:

Կմեկնարկեն Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման, Շիրակի մարզի Աշոցք համայնքում նոր բնակելի թաղամասի նախագծման, ինչպես նաև անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:

Նախատեսվում է ապահովել կարևորագույն նշանակության շենքերի և շինությունների անվտանգ ու մատչելի շահագործումը: Նպատակային թիրախներն են Երեւան քաղաքում և մարզերում տեղակայված այն օբյեկտները, որոնք առավել օգտագործելի կամ շահագործելի են հանրության կողմից: 2023 թ. ընթացքում նշված ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Երեւանի կարևորագույն նշանակության 29 շենքերի տեխնիկական վիճակի զննության եզրակացությունների և շենքերի անձնագրավորման աշխատանքների իրականացում:

Որպես բյուջետային ստորադաս կարգադրիչ՝ 2023թ. կոմիտեն պետք է իրականացնի ավելի քան 40 մլրդ դրամ արժողությամբ 155 շինարարական և նախագծային ծրագրեր, որից միայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Առողջապահության նախարարությունների պատվիրատվությամբ՝ 121 դպրոցական, նախադպրոցական հաստատությունների և առողջապահական հիմնարկների նախագծում  և կառուցում: