ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.10.2022

Աշխատանքային երկարամյա գործունեության և ծննդյան 65-ամյակի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն շնորհավորել է աշխատակից Ռուբեն Եղիազարյանին

Այսօր Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից Ռուբեն Եղիազարյանի ծննդյան 65-ամյակն է: Հոբելյանական օրվա և աշխատանքային երկարամյա գործունեության առթիվ նրան շնորհավորել ու շնորհակալագիր են հանձնել կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, գլխավոր քարտուղար Արամ Մկրտչյանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը:

Նրանք շնորհակալություն են հայտնել շինարարական ծրագրերի բաժնի պետ Ռուբեն Եղիազարյանին նվիրված և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով նրա մասնագիտական բարձր որակներն ու արհեստավարժությունը:

Շինարարական ծրագրերի բաժնի պետ Ռուբեն Եղիազարյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկակական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-շինարարի որակավորում: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1975 թվականից: Նա պետական տարբեր կառույցներում, այդ թվում՝ Անշարժ գույքի կադաստրի պետական  կոմիտեում, Վերահսկիչ պալատում, Քաղաքաշինության նախարարությունում, մասնագիտական աշխատանքի երկարամյա փորձ ունի:

Քաղաքաշինության կոմիտեի ողջ անձնակազմը Ռուբեն Եղիազարյանին մաղթում է առողջություն՝ համատեղ շարունակելու կարևոր ծրագրերի իրականացումը: