ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.10.2022

Կառավարությունը հաստատեց Քաղաքաշինության կոմիտեի մշակած նախագծերը

Կառավարությունը հոկտեմբերի 13-ի նիստում հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած երկու նախագծերին:

Ընդունվել է «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Որոշմամբ սահմանվում են ոչ հիմնական շինությունների ազատման և հեռացման, դրանցում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հետ կապված հարցերի կանոնակարգման մոտեցումները և առաջնահերթությունները:

Աշխատանքներն իրականացվելու են փուլային եղանակով: 2023թ. նախատեսված են առավել կազմակերպչական աշխատանքներ, մասնավորապես՝ դասակարգված ցուցակների հաստատում, ծանուցումներ, բյուջետային գործընթացի պլանավորում, ֆինանսավորում չպահանջող աշխատանքների մեկնարկ: Իսկ 2024թ. նախատեսված են ոչ հիմնական շինություններից ազատում և ապամոնտաժում, բնակության նպատակով օգտագործվող ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության տարբերակված մոտեցման ցուցաբերում` կախված տվյալ ընտանիքի՝ ոչ հիմնական շինությունում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նաև ««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի նպատակն է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ, բացի այդ՝ կառավարության համար լիազորող նորմեր նախատեսել՝ բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները սահմանելու, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը ներգրավելու կարգ սահմանելու մասով:

Նախագիծն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2025 թվականից, որին 2022-2024թթ. ընթացքում կնախորդեն բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորման պահանջների սահմանման, դրանց հիման վրա դասընթացների մշակման և կազմակերպման աշխատանքները:

Մանրամասները` 1. տեսանյութ
                              2. տեսանյութ