ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.10.2022

Շինարարական նորմերն արդիականացվում են

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է արդիականացնել շինարարական նորմերը: Միայն 2021-2022 թթ. ծրագրում ընդգրկվել է 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, որոնցից 13-ն արդեն հրապարակվել է, 3-ի մշակման աշխատանքներն ավարտվել են, մեկնարկել հաստատման ընթացակարգերը, ևս 4-ը մշակման փուլում է: Մեծ թվով նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակմանը զգալի նպաստել է վերջին 3 տարում պետական բյուջեով հատկացվող գումարի ավելացումը:

Հաշվի առնելով հանրապետությունում մեծ թվով մանկապարտեզների կառուցման ծրագիրը՝ կոմիտեի պատվիրատվությամբ սեղմ ժամկետում մշակվել և օրեր առաջ հրապարակվել են նախադպրոցական հաստատությունների նախագծման նորմերը:

Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուն զուգընթաց մշակվել և հաստատվել է ոչ մետաղական կոմպոզիտ ամրանների կիրառման կանոնների հավաքածուն, ինչը լավ հնարավորություն է ստեղծում բազալտի մանրաթելի տեղական արտադրության խթանման համար: Ավելի վաղ տեղայնացվել էին կապիտալ շինարարության մեջ կիրառվող հիմնական նյութերին վերաբերող քաղաքաշինական առանցքային՝ «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» և «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը:

Մշակված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մյուս խումբն էլ վերաբերում է շինարարական գործընթացներին: Միջազգային փորձի հիման վրա արդիականացվել են շենքերի և շինությունների նախագծման, շինարարության իրականացման և անվտանգության տեխնիկայի վերաբերյալ պահանջները:

Մշակման կամ արդիականացման ենթակա նորմերի ցանկը կազմելիս Քաղաքաշինության կոմիտեն հաշվի է առնում պետական գերատեսչություններից ստացվող առաջարկությունները՝ տարբեր ոլորտների կարգավորումների թերի կամ ժամանակավրեպ լինելու վերաբերյալ, արտադրողների և ներմուծողների առաջարկները, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ու նյութերի կիրառման հնարավորությունները: Նորմատիվ փաստաթղթերի պարբերաբար վերանայումը թույլ է տալիս կատարելագործել քաղաքաշինական գործունեության կազմակերպումը՝ ապահովելու համար շինությունների անվտանգությունը, սեյսմակայունությունը, երկարակեցությունը, էներգաարդյունվետությունը, նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացումը, էկոլոգիական պահանջներին բավարարող տեխնոլոգիաների զարգացումը:

2022 թ. հրապարակված նորմերի ցանկ

1.    ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում»