ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.10.2022

Քաղաքաշինության կոմիտեի շնորհավորանքը Ճարտարապետի միջազգային օրվա առթիվ


Հարգելի´ ճարտարապետներ, սիրելի´ գործընկերներ,

Քաղաքաշինության կոմիտեն ջերմորեն շնորհավորում է ձեզ մասնագիտական տոնի՝ Ճարտարապետի միջազգային օրվա առթիվ: Ճարտարապետը ստեղծարար մասնագիտության կրող է, որ կարողանում է կյանք տալ ամենատարբեր գաղափարների՝ կերտելով մնայուն կոթողներ և ստեղծած կառույցներով հավերժական երկխոսություն սկսելով սերունդների հետ։

Այսօր, երբ հանրապետությունում ընթանում է ակտիվ շինարարություն, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կապիտալ շինարարության խոշոր ծրագրեր է իրագործում, առանձնահատուկ կարևորություն և պահանջարկ է ստանում ճարտարապետի մասնագիտությունը: Վստահաբար, ճարտարապետ-շինարար անբաժանելի կապի, արդյունավետ համագործակցության շնորհիվ բոլոր ծրագրերը հաջողությամբ կհասնեն վերջնանպատակին: Այդ ճանապարհին վստահորեն կարող եք ապավինել Քաղաքաշինության կոմիտեի աջակցությանը։

Առանձնահատուկ շնորհավորում ենք Հայաստանի ճարտարապետների պալատին և երկարամյա ղեկավար Մկրտիչ Մինասյանին, ով ընդհանուր գաղափարների շուրջ է համախմբել մասնագիտական հանրությանը, ինչպես նաև մասնագետների նոր սերունդ կրթող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին: Քաղաքաշինության կոմիտեն բարձր է գնահատում բուհի և Ճարտարապետների պալատի հետ ձևավորված սերտ գործակցությունը:

Ճարտարապետության ողջ պատմության ընթացքում հայկական ճարտարապետությունն առանձնացել է ազգային յուրահատուկ դիմագծով: Հայ ժողովուրդը ճարտարապետության մեծ ընտանիքին տվել է համաշխարհային մեծության վարպետներ: Համոզված ենք՝ լինելով այդպիսի ժառանգության կրող՝ ճարտարապետների նոր սերունդը կշարունակի լավագույն ավանդույթները՝ միաժամանակ համընթաց քայլելով մասնագիտության զարգացմանը:

Սիրելի´ գործընկերներ, ճարտարապետների պատասխանատու աշխատանքը հիմնված է երևակայության, միաժամանակ ճշգրիտ հաշվարկների վրա։ Ուստի, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում ենք, որ ձեր ստեղծագործական ոգեշնչման հիմքում լինեն երկրի դիմագիծը պահպանելու, հարմարավետ միջավայր ձևավորելու, կատարելագործված ենթակառուցվածքներ և բազմատեսակ հնարավորություններ ապահովելու սկզբունքները: Թող թղթին հանձնած ձեր մտքերը դառնան հիացմունք պատճառող կառույցներ՝ ամրագրելով իրենց յուրահատուկ տեղը ճարտարապետության պատմության մեջ:

Շնորհավո՜ր Ձեր տոնը, սիրելի´ ճարտարապետներ: