ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.09.2022

Բարելավվում է քաղաքաշինության ոլորտի օրենսդրությունը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում դրական եզրակացություն են ստացել քաղաքաշինության ոլորտին վերաբերող նախագծերը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

«Լիցենզավորման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է հիմնովին վերանայել քաղաքաշինության ոլորտում լիցենզավորման գործընթացը: Քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին նախատեսվում է տրամադրել լիցենզիա՝ ըստ դասերի՝ օբյեկտների ռիսկայնության աստիճաններին համապատասխան:

Ներկայումս քաղաքաշինության ոլորտում գործում են տարբեր լիցենզիաներ` նախագծման, շինարարության իրականացման, հսկողության և գործունեության այլ տեսակների համար: Սակայն տարբերակում չկա` բարդության և ռիսկայնության ի՞նչ աստիճան ունի կառուցվող օբյեկտը: Այսինքն` ավտոտնակ կառուցելու և բազմաբնակարան շենք կառուցելու դեպքում գործում է լիցենզավորման նույն կարգը` նույն պահանջներով և նույն տուրքի չափով:

Այժմ առաջարկվում է դրանք տարանջատել և յուրաքանչյուր լիցենզիայի համար ներդնել 3 կարգ` ըստ բարդության աստիճանի: Սահմանվում են քաղաքաշինական գործունեության օբյեկտների ըստ ռիսկայնության, բնագավառում լիցենզավորման, մասնագիտական գործունեության որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակների, ենթատեսակների և դասային աստիճանների, քաղաքաշինության գործունեության սուբյեկտների իրավունքների եւ պարտականությունների, բնագավառում պետական կառավարման մարմնի մի շարք լրացուցիչ գործառույթները: Տարբերակված է լինելու նաև տուրքի չափը: Առավել բարդ, ռիսկայնության բարձր աստիճան ունեցող օբյեկտների դեպքում տուրքը կլինի ավելի բարձր, քան հիմա, մյուսների դեպքում կմնա նույնը կամ կլինի ավելի ցածր:

Հաջորդ նախագիծն ուղղված է վթարային շենքերի խնդրի լուծմանը: Այսօր հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող ավելի քան 600 բազմաբնակարան շենք եւ 1200 բնակելի տուն: Ինչպես նշել է  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում նախատեսող նախագծով կառավարության համար լիազորող նորմեր կսահմանվեն` անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (ուժեղացման եւ վերակառուցման` 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող եւ քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով: Նշված նորմերի սահմանումը հնարավորություն կտա նախ մշակել եւ ընդունել համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, այնուհետեւ դրանցով սահմանված մոտեցումների եւ առաջնահերթությունների համաձայն` իրագործել  հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրեր: Նախագծի ընդունման դեպքում Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում իրավասու կլինի սահմանելու ուժեղացման ու վերակառուցման եւ քանդման ենթակա` վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման եւ վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման եւ հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգերը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով` մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակմամբ կլուծվեն վթարային շենքերի խնդիրներն ու բնակիչներին նոր բնակարանով ապահովելու հարցերը:3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերով առաջարկվում է հստակ սահմանել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանված կարգով ձեռքբերված քանդման կամ ապամոնտաժման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու դեպքում, ինչպես նաև որոշել կառուցապատումը ժամկետում չավարտելու դեպքում կիրառվող տուգանքի չափը:

Նախագծերի երրորդ փաթեթով՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերով առաջարկվում է հստակ սահմանել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանված կարգով ձեռքբերված քանդման կամ ապամոնտաժման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու դեպքում, ինչպես նաև որոշել կառուցապատումը ժամկետում չավարտելու դեպքում կիրառվող տուգանքի չափը:

Ներկայումս գործող օրենսդրական ոչ միանշանակ կարգավորումները հանգեցնում են քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների համար ձեռքբերված թույլտվությունների գործողության ժամկետների և դրանցով ամրագրված պարտավորությունների խախտման, ինչպես նաև առանց սահմանված կարգով ձեռքբերված քանդման թույլտվության` ապամոնտաժման/քանդման միջոցառումների ինքնակամ կատարման և որպես հետեւանք բազմաթիվ խնդրահարույց իրավիճակների: Օրենսդրական փաթեթով փորձ է արվում հստակեցնել ոլորտում առկա խնդիրներն ու դրանց տալ որոշակի լուծումներ: