ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.09.2022

Մեկնարկում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի նոր փուլը

Մեկնարկում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի երկրորդ փուլը: Կառավարությունը սեպտեմբերի 29-ի նիստում հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով սահմանվում է նշված համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը, ինչպես նաև կատարվում են փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2206-Ն որոշման մեջ:
 
Այսպիսով՝ ծրագրի երկրորդ փուլի շրջանակում առանձնացվել են 348 բնակարան և 348 ավտոկայանատեղի: Բացի այդ նախատեսվում է իրականացնել ծրագրի երրորդ փուլը՝ բաշխելով ևս 174 (քանակը՝ պայմանական) բնակարան և նույնքան ավտոկայանատեղի:

Հիշեցնենք, որ նույն հասցեում իրականացված ծրագրի առաջին փուլի շրջանակում արդեն իսկ բաշխվել են 478 բնակարան և 478 ավտոկայանատեղի:
Ծրագրի նոր փուլն իրականացվում է՝ հաշվի առնելով հանրային ծառայողների շրջանում լայն արձագանքը, բնակարանային շինարարությունը խթանելու պետության հանձնառությունը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճը:

Տեղեկացնենք, որ առաջիկայում Քաղաքաշինության կոմիտեի կայքում և ֆեյսբուքյան էջում կհրապարակվի երկրորդ փուլին մասնակցելու և հայտեր ներկայացնելու ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն: