ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.08.2022

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շուռնուխ բնակավայրում դիտարկել է նոր թաղամասի կառուցման ընթացքը

Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման ծրագրի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում: Այցի ընթացքում դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները: Արձանագրվել է, որ բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ինն ընթացքի մեջ են: Մեկնարկել են նաև տների ներքին հարդարման աշխատանքները: Բացի այդ, կառուցվել է թաղամասի նոր ճանապարհի պաստառը, մեկնարկել են ինժեներական ենթակառուցվածքների և պարիսպների կառուցման աշխատանքները:

Նոր թաղամասում նախատեսվում է կառուցել կոյուղու համակարգ՝ մաքրման կայանով, արտաքին էլեկտրամատակարարման հաղորդագիծ ու արտաքին լուսավորության համակարգ, ինչպես նաև՝ յուրաքանչյուր տնատիրության համար կառուցել անասնագոմ, պարսպապատել ու ցանկապատել հողամասը:

Շրջայցի ժամանակ կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ կոմիտեի պատասխանատուները քննարկել են նախագծային լուծումները, ցուցումներ տվել՝ արձանագրված որոշ թերությունները շտկելու և լրացուցիչ աշխատուժ ներգրավելու վերաբերյալ: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ շինարարական աշխատանքների ողջ ծավալը սահմանված ժամկետում և որակով ավարտելու նպատակով:

Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի ապրիլի 26-ին: ծրագրի արժեքը կազմում է շուրջ 1,2 մլրդ ՀՀ դրամ: Աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն կապալի պայմանագրի և բյուջետային հատկացումների: Նախատեսվում է թաղամասը շահագործման հանձնել 2022 թվականի չորրորդ եռամսյակում: