12.08.2022
Քաղաքացիների ընդունելություն Քաղաքաշինության կոմիտեում
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն՝ կոմիտեի նախագահի հրամանով հաստատված կարգի համաձայն: Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները լսել են ընդունելությանը մասնակցողների բարձրացրած հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին կառուցապատմանը և հանրային գերակա շահին:
Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները մանրամասն ծանոթացել են քաղաքացիների հնչեցրած հարցերին՝ կոմիտեի իրավասությունների շրջանակում դրանց անդրադառնալու և ընթացք տալու համար: