ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.08.2022

Դիտարկվել են Հայաստանի բնակավայրերի տարածքների արդիականացման վերաբերյալ իտալական ընկերության առաջարկները

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են քաղաքաշինության ոլորտում հետազոտություններ և նախագծում իրականացնող իտալական խորհրդատվական ընկերության համահիմնադիր, ճարտարապետ Սանդրո Դի Գանգիին: Նա ներկայացրել է Հայաստանի մի շարք բնակավայրերի տարածքների արդիականացման վերաբերյալ իր պատկերացումները, որոնք ներառում են պատմական ժառանգության պահպանում, հասարակական ակտիվության կենտրոնների ստեղծում, լոգիստիկ ֆունկցիաների զարգացում, փողոցային ցանցի բարելավում, բնակելի նոր թաղամասերի կառուցում և այլն:

Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը դիտարկել է իտալացի մասնագետների կատարած հետազոտության արդյունքում ձևավորված առաջարկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել առաջարկների իրագործման համար իտալական ընկերության մասնագիտական ներուժի ներգրավման հնարավորությունը Քաղաքաշինության կոմիտեի կողմից համանման ծրագրերի իրագործման պարագայում: