«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով կկանոնակարգվի կառուցապատումը
Ազգային ժողովը հուլիսի 6-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել
է ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ օրենքը, որով միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային
ճանապարհների հարակից տարածքները ներառվել են քաղաքաշինական
գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների ցանկում: Հստակեցվել են
տեղական ինքնակառավարման և պետական մարմինների գործառույթները: Նաև
ամրագրվել է, որ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը պետք է պարզաբանվեն
հանրությանը, և պետք է ապահովվի հանրության մասնակցությունը ծրագրվող
քաղաքաշինական գործունեության միջոցով մարդու կենսագործունեության
միջավայրի փոփոխությունների իրականացմանը: