ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.07.2013

«Ա­լեք­սանդր Թա­մա­նյան 135» ցուցահադնեսը` Ջերմուկում և Դիլիջանում

Շա­րու­նակ­վում է «Շր­ջիկ ցու­ցա­հան­դես ՀՀ մար­զե­րում» ծրագ­րը, այս անգամ  ցուցահանդեսը ներկայացվել է Ջերմուկում և Դիլիջանում։­ Մեծ ճարտարապետի  ծննդյան 135-րդ տարեդարձին նվիրված «Ալեքսանդր Թամանյան-135» խորագրով ցուցահանդեսը նախաձեռնել են ՀՀ քաղաքաշինության նախարարությունը եւ Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը:  Ցուցահանդեսի նպատակն է հանրապետության մարզերում ներկայացնելով  տաղանդաշատ ճարտարապետի աշխատանքները, անձնական իրերը` հնարավորություն ընձեռել տեղի բնակչությանը մոտիկից ծանոթանալու ճարտարապետության մեջ Ալ. Թամանյանի թողած ավանդին:

Հա­յաս­տա­նի ազ­գային պատ­կե­րաս­րա­հի Ջեր­մու­կի մաս­նա­ճյու­ղում, ապա Դիլիջանում ցու­ցա­հան­դե­սի բաց­ման ա­րա­րո­ղու­թյուններին ներ­կա Վայոց ձո­րի մարզ­պետ Էդ­գար Ղա­զա­րյա­նը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, կարևորեցին  մարզերի համար կրթամշակութային նշանակություն ունեցող այս  նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ  ցուցադրությունն ընդգրկում է ստենդեր, որոնցում պատկերների ու տեքստերի միջոցով ներկայացված են Ալ. Թամանյանի կենսագրության ու գործունեության հիմնական դրվագները, ընտանեկան քրոնիկոնի 22 լուսանկարներ եւ ցուցափեղկ, ուր ցուցադրվում են Ալ. Թամանյանին պատկանած որոշ անձնական իրեր ու գծագրական գործիքներ։