ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


17.06.2022

Սպարտակ Խաչիկյան՝ Երևանի դեմքը կերտած ևս մեկ տաղանդաշատ ճարտարապետ

Երևանի «դեմքը» կերտած ճարտարապետների հարուստ աստղաբույլի մեջ անհնար է չհիշատակել Սպարտակ Խաչիկյանին: «Ռոսիա» կինոթատրոն, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երիտասարդական պալատ. մայրաքաղաքի այս և մի շարք այլ տպավորիչ ու ինքնատիպ կառույցներ ստեղծվել են ճարտարապետ ընկերների հետ նրա համահեղինակությամբ: Սպարտակ Խաչիկյանի և գործընկերների ստեղծագործական տպավորիչ ժառանգությունն են կազմում նաև Աբովյան և Սևան քաղաքների գլխավոր հատակագծերը, «Զվարթնոց» օդանավակայանը, Դիլիջանում կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը և այլն:

1960-1970-ական թվականներին Երևանը ճարտարապետական հետաքրքիր փորձարկումների հարթակ էր, որոնց կիզակետում ճարտարապետների հրաշալի եռյակ էր Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան: Ընկերների ճարտարապետական փորձարկումները քաղաքի սիրված կառույցները դառնալուց առաջ նաև ոչ միանշանակ ընկալումների տեղիք են տվել: Առավելապես «Ռոսիա» կինոթատրոնը՝ Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը: Այդուհանդերձ, այդ գործերն են հռչակ բերել հեղինակներին և երիտասարդ սերնդի համար դարձել ճարտարապետության գործնական դասագրքեր:

Սպարտակ Խաչիկյանը երկար տարիներ դասավանդել է Ճարտարապետության և շինարարության համալսարանում՝ իր փորձը փոխանցելով ճարտարապետների մի քանի սերնդի։

Այսօր վստահաբար կարելի է փաստել, որ Սպարտակ Խաչիկյանի և ընկերների անունները կապվում են ժամանակակից հայ ճարտարապետության նոր շրջանի հետ:

2022թ. հունիսի 12-ին վարպետը կդառնար 90 տարեկան: