ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


15.06.2022

120 տարի առաջ ծնվել է 20-րդ դարի Երևանի դիմագիծը կերտած ճարտարապետներից Սամվել Սաֆարյանը

Սամվել Սաֆարյանը 20-րդ դարի տաղանդաշատ այն ճարտարապետներից է, ովքեր կերտեցին ժամանակակից Երևանը՝ գեղեցկացնելով քաղաքն իրենց ստեղծագործություններով: Նրա ծննդյան (1902 թ. հունիսի 9) 120-ամյակն առիթ է վերհիշելու վարպետի ճարտարապետական փայլուն ուղին:

Սամվել Սաֆարյանը Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժնի առաջին յոթ շրջանավարտներից մեկն էր, ովքեր, շարունակելով Ալեքսանդր Թամանյանի գործը, ստեղծեցին հայկական ճարտարապետության նոր դպրոցը՝ դառնալով դրա հենասյուները:

Նրա նախագծերով (որոշ դեպքերում՝ համահեղինակների հետ) Երևանում կառուցվել են Կառավարական 2-րդ շենքը, Կառավարության ընդունելությունների տունը, Գիտությունների ազգային ակադեմիայի համալիրը, Պուշկինի անվան դպրոցը, Բժշկական և Ագրարային համալսարանների շենքերը, Գյումրիի դրամատիկական թատրոնը, Պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղը Վանաձորում, բնակելի շենքեր՝ Մաշտոցի և Տիգրան Մեծի պողոտաներում և այլն: Վիկտոր Համբարձումյանը նրան է դիմել Բյուրականի աստղադիտարանի համալիրի նախագծման համար՝ վստահելով նաև աստղադիտարանի տարածքում իր առանձնատան շինարարությունը:

Հետաքրքիր պատմություն է միավորում երկու ճարտարապետ ընկերներին՝ Սամվել Սաֆարյանին և Մարկ Գրիգորյանին: Բուհում ուսանելու տարիներին նրանք միասին մասնակցել են Օպերայի և բալետի թատրոնի (այն ժամանակ՝ Ժողովրդական տան) կառուցման համար հայտարարված համամիութենական մրցույթին։ Մեծն Թամանյանը, ոգևորվելով երիտասարդների խիզախությամբ, հրավիրել է նրանց իր արվեստանոց՝ աշխատելու։ Հետագայում այդ երկու ընկերները միասին նախագծեցին Գիտությունների ակադեմիայի բնակելի տունը՝ այսպես կոչված «ակադեմիկոսների շենքը» Մաշտոցի պողոտա, 9 հասցեում։

Ականավոր ճարտարապետն ստեղծել է իր արվեստանոցը, դասախոսել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ արժանանալով ճարտարապետության պրոֆեսորի գիտական կոչման։ Նրա հաղորդած գիտելիքներով դաստիարակվել են մասնագետների մի քանի սերունդ։

Հետահայաց գնահատելով Սամվել Սաֆարյանի ստեղծագործական հետագիծը՝ մասնագետները փաստում են՝ նրա մտահղացմամբ կառուցված շինություններն ինքնատիպ են, առանձնանում են ճարտարապետական մոտեցմամբ, հատակագծման ռացիոնալությամբ ու հստակությամբ, պարզ են և միաժամանակ ազդեցիկ:

Սամվել Սաֆարյանի թողած ժառանգությունը հայ ժողովրդի մնայուն արժեքներից է, ինչի շնորհիվ նրա անունը հավերժ կմնա ժամանակակից հայկական ճարտարապետության պատմության էջերում: