ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.07.2013

ՀԲ-ի փորձագետն առաջընթաց է գրանցել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման գործում

Քաղաքաշինության բնագավառում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան  Ալավերդյանի ղեկավորությամբ կայացավ աշխատանքային հանդիպում  ՀԲ-ի փորձագետ Միշել Պինկովսկու հետ: Հանդիպմանը,  քաղաքաշինության նախարարության պատասխանատուներից բացի` մասնակցում էին  Երևանի քաղաքապետարանի,  Կադաստրի պետական կոմիտեի, կառուցապատող  մասնավոր հատվածի ներկայացուցիչները:

Ներկայացնելով, հանրապետությանում քաղաքաշինության ոլորտում իրականացվող բարեփոխումների ուղենիշները` քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանն առանձնացրեց   գործարար միջավայրի բարելավմանն ուղղված այն միջոցառումները, որոնց շնորհիվ Հայաստանը բարելավել է իր դիրքը ՀԲ-ի DOING-BUSINESS ամենամյա զեկույցում: Նա, նշեց, որ  միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են կառուցապատման թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված մի շարք օրենսդրական ակտեր: Կատարված բարեփոխումներն արտացոլված են նախարարության կողմից մշակված եւ հրատարակված “Կառուցապատողի ուղեցույցում”:

Մեր երկրի քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրից ունեցած ընդհանուր տպավորությունների համաձայն` ՀԲ փորձագետ  տիկին Պինկովսկին մեծ առաջընթաց է գրանցել: Մասնավոր հատվածի հետ իր հանդիպումների արդյունքում տիկին Պինկովսկին արձանագրել է, որ մասնավոր հատվածը ճանաչում և գնահատում է պետության կողմից իրականացվող դրական փոփոխությունները: ՀԲ-ը փորձագետը բարձր գնահատեց նաև պետական և տեղական  ինքնակառավարման  տարբեր մարմինների սերտ համագործակցությունը բարեփոխումններին ուղղված գործընթացներում: Կարևորվեց նաև,  էլեկտրոնային կապի հնարավորությունների կիրառմանը, նորմատիվատեխնիկական բազայի բարեփոխմանը վերաբերող  հարցերը:

Հիշեցնենք, որ  համաձայն ՀԲ-ի DOING-BUSINESS-12 ամենամյա զեկույցի “կառուցապատման թույլտվություններ” բաղադրիչով արձանագրվել է 38 միավորով բարելավում, որը հետագայում ՀԲ-ի կողմից բարձրացվել է եւս 8 միավորով: Ներկայումս “կառուցապատման թույլտվություններ” բաղադրիչով Հայաստանը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 46-րդ տեղը: