ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


11.06.2022

Բացվել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի «TOON EXPO 2022» ցուցահանդեսը

Հունիսի 10-12 Հայաստանում առաջին անգամ անցկացվում է TOON EXPO 2022 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսը, որի բացմանը մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը: Շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ նա ընդգծել է, որ Քաղաքաշինության կոմիտեն բարձր է գնահատում կառուցապատման և շինարարության ոլորտը խթանող նման միջոցառումները, որոնք տպավորում են մասնակիցների աշխարհագրական սփռվածությամբ և ներկայացված սարքավորումների ու ծառայությունների տեսականիով:

Ողջույնի խոսքում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, անդրադառնալով ՀՀ կառավարության հետևողական աջակցությանը կառուցապատման ոլորտին, նկատել է, որ ոլորտն ունի հսկայական ներուժ՝ նորարարական լուծումների միջոցով լրացուցիչ ներդրումներ ներգրավելու և նոր թափով զարգանալու համար:
Բացմանը ելույթով հանդես են եկել նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը:

Ցուցահանդեսի հյուրերը շրջել են տաղավարներով, հետաքրքրվել ցուցադրված տեղական և օտարերկրյա ընկերությունների արտադրանքով, առաջարկվող ծառայություններով և տեխնոլոգիաներով: Ուշադրություն են գրավել հատկապես կառուցապատման ոլորտում թվային տեխնոլոգիաների օգնությամբ որակի տեխնիկական հսկողության իրականացման, խնդիրների արձանագրման ծառայությունները:

Եռօրյա ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 150 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից և Իրանից՝ ներկայացնելով անշարժ գույքի, կառուցապատման և հարակից 17 ոլորտներ:

Հանրային հեռուստաընկերության անդրադարձը` https://bit.ly/3MMQ34v