ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.05.2022

Ճարտարապետ Սիրեկան Օհանյանի ծննդյան 65-ամյակն է

Այսօր վաստակաշատ ճարտարապետ, «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանի ծննդյան 65-ամյակն է: Քաղաքաշինության կոմիտեն շնորհավորում է հարգարժան գործընկերոջը, մաղթում քաջառողջություն և մասնագիտական բեղուն գործունեության երկար ճանապարհ:

Սիրեկան Օհանյանը 1985-1991թթ. եղել է Երքաղգործկոմի հուշարձանների պահպանության և քաղաքի արտաքին ձևավորման բաժնի պետ, նախագծերի համաձայնեցման և քաղաքաշինական խորհրդի բաժնի պետ, 1991-1993թթ.՝ ճարտարապետության և քաղաքաշինության գլխավոր վարչության պետի տեղակալ, ապա նաև Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի տեղակալ: 1994-1995թթ.  նա աշխատել է որպես ՀՀ կառավարության քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության քաղաքաշինության բաժնի վարիչ, այնուհետև նույն վարչության պետ, իսկ մինչև 2006թ. ղեկավարել է քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչությունը: 2006-2008թթ. Սիրեկան Օհանյանը եղել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական:

2009թ. առ այսօր Սիրեկան Օհանյանը ղեկավարում է «Երևաննախագիծ» ընկերությունը, որն այս ընթացքում իրականացրել է կարևոր բազմաթիվ նախագծային աշխատանքներ, որոնցից են Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման, Կ. Դեմիրճյանի անվան N 139 դպրոցի նոր մասնաշենքերի կառուցման, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» վերակառուցման, ինչպես նաև Ստեփանակերտի Ազատամարտիկների այգու կառուցման նախագծերը և այլն:

Սիրեկան Օհանյանի անմիջական մասնակցությամբ կատարված աշխատանքներից են Երևանի (2006-2020թթ.), Արարատի (2005թ.), Սպիտակի շրջանի Լեռնանցք գյուղի (1988-1990թթ.) և Գավառի (2004թ.) գլխավոր հատակագծերը, 1989թ. Ալավերդյան և Հոկտեմբերյան փողոցների պատմամշակութային միջավայրի վերակառուցումը: Նա մշակել է մի շարք բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի նախագծեր և այլն:

Վաստակաշատ ճարտարապետը պարգևատրվել է ՀՀ «Աշխատանքային վաստակի համար» և Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալներով, Երևանի քաղաքապետի, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներով: Մոսկվայում նրան շնորհվել են Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի «Ճարտարագիտական փառքի», «Եվրասիական պետությունների միության պատվավոր քաղաքացի» շքանշաններ և Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի «Տարվա լավագույն նախագիծ» 1-ին աստիճանի դիպլոմ:

Սիրեկան Օհանյանը դասախոսում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր է, ճարտարապետության թեկնածու: Նա գիտական բազմաթիվ աշխատանքների հեղինակ է: Պարգևատրվել է բուհի «Արթուր Թարխանյան» ոսկե մեդալով: