18.05.2022
«E-Permits» համակարգի աշխատանքը վերականգնվել է
Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ www.e-Permits.am համակարգն աշխատում է բնականոն ռեժիմով: Ապրիլի 16-ին և 17-ին քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման «e-Permits» համակարգի աշխատանքում տեղի էր ունեցել խափանում, սակայն Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի գործընկերների օգնությամբ համակարգի աշխատանքն արդեն վերականգնվել է։ Պատճառված անհանգստության համար հայցում ենք օգտատերերի ներողամտությունը:
Տեղեկացնենք նաև, որ իրականացվում են էլեկտրոնային համակարգի կատարելագործման շարունակական միջոցառումներ: