Ներքին Կարմիրաղբյուր գյուղում շարունակվում են կանաչապատման աշխատանքները
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կառուցվող «Մայրիկ» պուրակում շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ նախագահ Կարեն Կարապետյանն այցելել են սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայր՝ ծանոթանալու պետական ծրագրով կառուցվող այգու կանաչապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ընկերության հովանավորությամբ:
Պատվիրակությունն այցելել է նաև Այգեպար գյուղի դպրոցի բակում կառուցված ապաստարան, դիտարկել կատարված աշխատանքները և գոհունակություն հայտնել շինարարության գործընթացում որակի պահպանման համար:
Ի դեպ, նշենք, որ նախորդ շաբաթ Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները համապետական ծառատունկի շրջանակում Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Մայրիկ» պուրակում կատարել են կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ: