Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Շինարարություն և ինտերիեր 2022» ցուցահանդեսի բացմանը
Երևանում մայիսի 13-15-ն անցկացվել է «Շինարարություն և ինտերիեր 2022» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: «Պրոմ Էքսպո» ընկերության կազմակերպած ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը և կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը: Ողջունելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ նման միջոցառումները գործարար կապերի ստեղծման կարևոր հարթակներ են, որոնք ոլորտի զարգացման խթան են դառնում՝ հնարավորություն ընձեռելով հայաստանյան ու արտասահմանյան կազմակերպություններին համագործակցելու նոր տեխնոլոգիաների և արտադրանքի ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման հեռանկարներ գտնելու ուղղությամբ:
Ցուցահանդեսի հյուրերը շրջել են սրահներով, հետաքրքրվել տաղավարներում ցուցադրված տեղական և օտարերկրյա ընկերությունների արտադրանքով, առաջարկվող ծառայություններով և տեխնոլոգիաներով:
Երեք օր տևած ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 150 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից՝ ներկայացնելով շինարարության ոլորտի նորամուծությունները: Առանձնացված թեմատիկ բաժիններում ցուցադրվել են շինարարական տեխնիկայից, նյութերից, արևային համակարգերից մինչև ջեռուցման, օդափոխման, ջրամատակարարման համակարգեր և պարագաներ:
Տեսանյութը ստորև` https://bit.ly/3whfZA1