ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


06.05.2022

Հաշմանդամություն ունեցող անձինք կաջակցեն շենքերի մատչելիության խնդրի լուծմանը

Կարևորագույն նշանակության շենքերը մատչելի դարձնելու ՀՀ կառավարության որոշումն իրագործելու նպատակով Քաղաքաշինության կոմիտում տեղի է ունեցել հանդիպում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամների հետ։ Հասարակական 14 կազմակերպությունից և 5 անդամից բաղկացած կոալիցիայի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ նախատեսվում է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները՝ արդյունավետ իրականացնելու համար ցանկում ընդգրկված շենքերն անհրաժեշտ նախագծային լուծումներով համալրելու գործընթացը:

Կոալիցիայի ներկայացուցիչները ողջունել են կոմիտեի նախաձեռնությունը՝ ընդգծելով շահառուների խմբի հետ համագործակցությունն աշխատանքների մեկնարկային փուլում սկսելու կարևորությունը: Նրանք առաջարկել են Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի աջակցությամբ ծրագրում ներգրավել նաև միջազգային փորձագետի:

Հանդիպման ժամանակ որոշվել է, որ կոալիցիան կխմբավորի տեսողության, լսողության, ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց կարիքներն ու կաջակցի նաև անհրաժեշտ տեխնիկական միջոցների նկարագրության տրամադրմամբ:

Քննարկման մասնակիցների հետ դիտարկվել է նաև կոմիտեի մշակած ձևաթուղթը, որի համաձայն համապատասխան գերատեսչությունները ներկայացնելու են շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ նախնական տեղեկատվություն։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն առաջարկել է ցանկում նշված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման ժամանակ աշխատանքային խմբում ընդգրկել կոալիցիայի անդամներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար լավագույն լուծումները գտնելու նպատակով: