ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.05.2022

Կառուցապատման ոլորտի արդի խնդիրների քննարկում՝ պետություն-բիզնես մեկ հարթակում

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «TOON EXPO 2022» միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում կառուցապատման ոլորտին առնչվող պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և բիզնես համայնքի միջև։ «Կառուցապատման ոլորտի արդի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանը հրավիրված բանախոսները մտքեր են փոխանակել ոլորտի զարգացման և բիզնես հանրության համար առավել նպաստավոր դարձնելու վերաբերյալ։ Մեկ հարթակում ներկայացել են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ֆինանսների և շրջակա միջավայրի նախարարությունները, Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեները, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, Կառուցապատողների հայկական ասոցիացիան ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Անդրադարձ է եղել մայրաքաղաքում ընթացող կառուցապատումների կանոնակարգմանը, կանաչ գոտիների վրա դրանց ազդեցությանը, մարզերում բնակարանաշինության խթանմանը, ինչպես նաև ոլորտի վարչարարության կրճատմանն ուղղված քայլերին։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանն առանձնացրել է ոլորտի կանոնակարգմանն ու զարգացմանը նպաստող կոմիտեի առաջնահերթ միջոցառումները։ Թիրախային ուղղություններից են սեյսմակայունության և շինարարական նորմերի արդիականացումը, գնագոյացման նոր հայեցակարգի մշակումը, շինարարական արդի տեխնոլոգիաների կիրառման խթանումը և համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմումը։ Անդրադառնալով ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությանը՝ Արտավազդ Թարխանյանը խոսել է ոլորտում իրականացվող թվայնացման գործընթացներից՝ ներկայացնելով «e-Permits» քաղաքաշինական թույլտվությունների միասնական համակարգի հնարավորությունները:

Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և պետական կառույցների ներկայացուցիչներից ստանալու դրանց պատասխանները։ Դիտարկվել են նաև արդյունավետ համագործակցության ճանապարհները:

Նշենք, որ «TOON EXPO 2022» անշարժ գույքի և կառուցապատման միջազգային ցուցահանդեսն անցկացվելու է հունիսին:

Տեսանյութը հղմամբ` https://www.youtube.com/watch?v=51ci6px1pLg