ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


28.04.2022

Կկանոնակարգվի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում գործադիրը ընդունել է որոշում՝ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը վերանայելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է համապատասխանեցնել նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգն օրենքի դրույթներին,հստակեցնել գլխավոր հատակագծերի փոփոխությունների առաջարկությունների կազմին ու բովանադակությանը ներկայացվող պահանջները (անհրաժեշտ ելակետային փաստաթղթերի հավաքագրումը, որի նպատակն է հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների գործընթացի ժամկետների կրճատումը): Նախատեսվում է նաև սահմանել միասնական մոտեցումներ գործառնական գոտիների անվանումների, դրանց հապավումների, կոդերի և գծագրերում պայմանական նշանների նկատմամբ, մշակել կառուցապատման չափորոշիչների ու թույլատրելի օգտագործման ձևերի ամփոփ աղյուսակների օրինակելի ձևերը, սահմանել գոտիներում թույլատրելի օգտագործման (հիմնական և ոչ հիմնական՝ ուղեկցող) ձևերի ցանկը: Ներառվել են նաև դրույթներ, գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի` ստեղծվող երկրատեղեկատվական համակարգի միասնական պահանջներին համապատասխանության մասով: Արդյունքում կկանոնակարգվի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը:

Մեկնարկում է մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլը
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլի մեկնարկի մասին: «Հարգելի գործընկերներ, մենք մի հարց հիմա պիտի քննարկենք, որն ի սկզբանե ենթադրում էր, որ պիտի ունենա կառավարության որոշման տեսք, բայց հետո այլ լուծումներ գտնվեցին: Հիմա կառավարության որոշման անհրաժեշտություն չկա: Պարզապես մենք պետք է այս մասին խոսենք և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերենք: Դուք գիտեք, որ վաղուց քննարկվում է Երևան մայրաքաղաքում մետրոյի Աջափնյակ կայարան կառուցելու հարցը և հնարավորությունը: Այս հարցն ընդգծված է եղել 2017 թվականին մեր նախընտրական ծրագրում, երբ մասնակցել ենք Երևանի ավագանու ընտրություններին: Ահա, մենք, ըստ էության, սկսել էինք պրոցեսի գործնական փուլը, և այսօր ավելի գործնականացման հաջորդ քայլն ենք անում: Հայտարարվել էր մրցույթ կայարանի նախագծման վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով կա հաղթող, և այսօր մենք քննարկում ենք արդեն ֆինանսավորելու հարցը, որպեսզի արդեն մշակվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը, ինչը կնշանակի, որ մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ:
Հիմա ինչո՞ւ պիտի լիներ կառավարության որոշում և ինչո՞ւ կառավարոթւյան որոշմամբ մենք դա չենք անում: Խնդիրն այն է, որ, իհարկե, կառավարությունը պիտի ֆինանսավորի նախագծումը, բայց մենք տեսանք, որ վերջերս քրեական մի գործի շրջանակում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 մլն դրամի վնասի հատուցում է տեղի ունեցել: Եվ քննարկումների արդյունքում, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ որոշում կայացրեցինք, որ առաջին փուլով այդ գումարի 750 մլն դրամն ուղղել այդ նպատակին: Քրեական գործը վերաբերում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության գործունեության հետ կապված մի դրվագի»:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ 2021 թ.-ին արդեն պայմանագիր է կնքվել նախագծող կազմակերպության հետ: Ըստ քաղաքապետի՝ նախագիծը կիրականացվի 510 օրում, կամ՝ գուցե ավելի շուտ: «Նախագիծն ընդհանուր առմամբ երեք փուլով է լինելու: Ֆինանսական միջոցների հաշվին մենք հնարավորություն կունենանք առաջին երկու փուլերի աշխատանքները ֆինանսավորելու: Միաժամանակ կխնդրեի Ձեր հանձնարարականը, որպեսզի մենք կարողանանք արդեն սկսել աշխատել նախագծման երրորդ փուլի ֆինանսավորման աղբյուրների հայթայթման ուղղությամբ: Ենթադրում եմ՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրերում այդ ֆինանսական տեղեկատվությունը պետք է արտացոլվի, պլանավորենք, որպեսզի կարողանանք նախագիծն ավարտելուց հետո, շինարարության մեկնարկ տանք: Այս պահի դրությամբ մետրոպոլիտենում նույնպես խնդիրներ ունենք՝ տարիների ընթացքում կապիտալ ներդրումներ, որպես այդպիսին, չեն իրականացվել: Կխնդրեի Ձեր հանձնարարականը, որպեսզի նաև այս մասով հասկանանք՝ ֆինանսավորման ինչ աղբյուրներ են հնարավոր, որպեսզի ընթացիկ կայարաններում տարբեր տեխնիկական խնդիրները նույնպես լուծենք, վերազինենք»,-ասել է քաղաքապետը:
Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այս ծրագիրը ռազմավարական ծրագիր է՝ մետրոն անցում է կատարելու Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվելու դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլն:

Կառավարությունը շարունակում է բարելավել հանրապետության ճանապարհային ցանցը
Կառավարությունը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», ինչպես նաև «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն 2022 թ.-ին հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 2 ճանապարհահատվածի և թվով 2 տրանսպորտային օբյեկտի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար: Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսվում է հիմնանորոգել 2.1 կմ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհ, կառուցել 200 գծ.մ մայթեր, հիմնանորոգել մեկ կամուրջ (18,3 մ երկարությամբ) և 25 գծ.մ հենապատ: Այդ նպատակի համար նախատեսվում է հատկացնել 486,556.7 հազ. դրամ, որից 475,377.6 հազ. դրամը շինարարական աշխատանքների, 11,179.1 հազ. դրամը տեխնիկական և հեղինակային հսկողության համար։
Գործադիրը նաև վերաբաշխում է կատարել օրենքում փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համակարգում և կառավարում» միջոցառման իրականացման նպատակով հիմնանորոգվող ճանապարհների տեխնիկական և հեղինակային հսկողության մատուցված խորհրդատվական ծառությունների դիմաց վճարումներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Այլ որոշումներ. փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները
Կառավարությունն ընդունել է «1988-1992 թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցրած բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` ք. Երևան, Մոլդովական փողոց 29/1, ք. Երևան, Շիրակի փողոց 2/32, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց 4-րդ նրբանցք, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել՝ խնդրելով իրենց ընտանիքի կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին: Որոշման ընդունման արդյունքում՝ երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքները կապահովվեն բնակարաններով:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՊԵԿ-ի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետբաժնի մաքսային հսկողության և ձևակերպումների, մաքսային հսկողության և սպասարկման բարելավման, տրանսպորտային միջոցների հոսքերի արդյունավետ կազմակերպման նպատակով վերակառուցման աշխատանքների, Հյուսիսային մաքսատուն վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի, ինչպես նաև մի շարք էլեկտրոնային համակարգերի ներդրման և նոր սերվերային համակարգերի ձեռքբերման համար։
Գործադիրի որոշմամբ գումար կտրամադրվի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին՝ արդեն իսկ սկսված Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներն ավարտելու և նախագծի փորձաքննության ծառայություններն իրականացնելու համար:

Աղբյուրը՝ https://bit.ly/38yWDgj