11.04.2022
2022 թվականին շահագործման կհանձնվեն 26 դպրոց և 12 մանկապարտեզ
Կառավարության հնգամյա ծրագրի համաձայն՝ 2026-ին պետք է ավարտվի 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգում-վերակառուցումը: Այս տարեվերջին դռները կբացի 38 բարեկարգ դպրոց-մանկապարտեզ:
Շինարարության ընթացքում հաշվի է առնվել սեյսմակայունությունը, բոլոր նորոգված շենքերը կունենան ռմբապաստարան, որոշները՝ նաև արևային կայաններ:
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը` https://bit.ly/3KCDloI