ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.06.2013

Վարչապետն ու քաղաքաշինության նախարարը ծանոթացան Մարցի դպրոցի հիմնանորգման խնդիրներին

Լոռու մարզ  կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նրան ուղեկցող քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Մարց համայնքում ծանոթացել են տեղի միջնակարգ դպրոցի ներկա վիճակին:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը տեղեկացրել է, որ 1967 թվականին  կառուցված դպրոցը մինչ օրս չի նորոգվել, այն չունի մարզադահլիճ,  ջեռուցման համակարգ։ Կառույցը սեյսմակայունության տեսանկյունից խիստ վտանգավոր ու խոցելի է, ուստի սեյսմազինվածության բարձրացման նպատակով  կարիք ունի էական կոնստրուկտիվ միջամտությունների։

Դպրոցում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` առաջարկվել է մասնաշենքը վերակառուցել եւ նախատեսել առանձին մարզադահլիճային նոր մասնաշենք։ Կառավարության ղեկավարի հանձնարարականով ՀՀ պետական բյուջեից հատկացվել են անհրաժեշտ միջոցներ՝ դպրոցը հիմնանորոգելու եւ նոր մարզադահլիճ կառուցելու համար: Ներկայումս դպրոցի շինաշխատանքները ներկայացվել են մրցութային գնման՝ էլեկտրոնային համակարգով: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել եկող տարի: Շուրջ 100 աշակերտ ունեցող դպրոցում առաջիկա սեպտեմբերից կսկսի գործել նաեւ նախակրթարան: