07.04.2022
Շնորհավորական ուղերձ Ապրիլի 7-ի առթիվ
Թանկագի΄ ն և սիրելի΄ մայրեր, կանայք, աղջիկներ,
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն շնորհավորում է ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Սուրբ Աստվածածնի Ավետման տոնն իր կենսատու խորհրդով թող օրհնություն բերի ձեզ:
Ձեր ուսերին կրելով սերունդներ կրթելու և հայ մարդ դաստիարակելու աստվածային առաքելությունը՝ դուք հոգատարությամբ ու ջերմությամբ ապահովում եք ընտանիքի ամրությունը՝ նաև ազգապահպանության կարևոր դեր կատարելով:
Շնորհակալություն ձեր անսահման նվիրման համար:
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս։
Հովհ. Շիրազ («Մայրս»)