ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.04.2022

«Արա Սարգսյանը մեր արդի կերպարվեստի սյուներից է». Մարտիրոս Սարյան

Ապրիլի 7-ին լրանում է անվանի քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 120-ամյակը: Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրը, մասնագետների բնորոշմամբ, 20-րդ դարի հայ կերպարվեստի դեմքը որոշողն է եղել: Նրա բազմաժանր ստեղծագործություններում սինթեզված են ազգային և եվրոպական արվեստների ձեռքբերումները, հմտությամբ համադրված են ավանդականն ու նորարարականը, բարձրաքանդակների վեհությունն ու դիմաքանդակների հուզականությունը:

Արա Սարգսյանի բազում քանդակները զարդարում են ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր քաղաքները: Օգտագործելով տարբեր նյութեր՝ նա ստեղծել է հայ մեծանուն մտավորականների դիմաքանդակները, հեղինակել է Օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև տեղադրված Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները և իր կոմպոզիցիոն մտահղացումների գլուխգործոցը` «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակը: Խորհրդավորությամբ և թաքնված երկակի իմաստով առանձնանում է նրա «Մայր Հայաստան» հուշարձանը՝ Գյումրիում:

Իր ստեղծագործությունների պես խորհրդավոր էր նաև հեղինակը. Արա Սարգսյանը Հռոմում և Վիեննայում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել Սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքին:

Այդկերպ թե արվեստով հայրենիքին ծառայելու մեծ հայորդու նվիրումը դիպուկ բնորոշել է հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը. «Արա Սարգսյանը մեր արդի կերպարվեստի սյուներից է: Հայրենիքում ստեղծած նրա լավագուն գործերը ներծծված են մեր ժողովրդի վերածննդյան ոգով ու ապագային նայող խոր հավատով»:

Քանդակագործության մեջ բազմաժանր ստեղծագործողի տաղանդը դրսևորվել է այլ ուղղություններում ևս. Արա Սարգսյանը հայ կերպարվեստում լուրջ վաստակ ունի նաև որպես բեմանկարիչ: Իսկ ընտանիքի շնորհիվ պահպանվել են նրա բանաստեղծությունները: