Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետի հետ
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետ Սիլվի Էյմարդին: ԵՏՀ-ի կողմից իրականացվող Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի կազմման շրջանակում միջազգային փորձագետի հետ քննարկվել են քաղաքաշինական առողջ միջավայրի ձևավորմանն առնչվող հարցեր:
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները փորձագետի ուշադրությանն են ներկայացրել դիտարկվող ոլորտում կոմիտեի գործառույթները և մշակած ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել քաղաքաշինական ծրագրերում վնասակար նյութերի կիրառման օրենսդրական սահմանափակումներին, գործող նորմերով նախատեսված խիստ կարգավորումներին: Փորձագետին ներկայացվել են նաև «Երևանի փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագծով և միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերով նախատեսված կարգավորումներն՝ ուղղված քաղաքաշինական առողջ միջավայրի ձևավորմանը: