ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.03.2022

Աշխատանքային երկարամյա գործունեության և ծննդյան 60-ամյակի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն շնորհավորել է աշխատակից Գայանե Գևորգյանին

Այսօր Քաղաքաշինության կոմիտեի երկարամյա աշխատակից Գայանե Գևորգյանի ծննդյան 60-ամյակն է: Հոբելյանական օրվա և աշխատանքային երկարամյա գործունեության առթիվ նրան շնորհավորել ու շնորհակալագիր են հանձնել կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և գլխավոր քարտուղար Արամ Մկրտչյանը:

Նրանք շնորհակալություն են հայտնել հանձնարարականների կատարման հսկողության բաժնի պետ Գայանե Գևորգյանին տարիների նվիրված և արդյունավետ աշխատանքի համար: Ընդգծելով նրան վստահված աշխատանքի կատարման համար պահանջվող պատասխանատվության և ուշադրության բարձր աստիճանը՝ կոմիտեի ղեկավարը կարևորել է Գայանե Գևորգյանի արհեստավարժությունը, տարիներով կոփված մասնագիտական փորձն ու հմտությունները:

Գայանե Գևորգյանը համակարգում աշխատում է շուրջ 32 տարի: Նա կանգնած է այն բաժնի ստեղծման ակունքներում, որն այսօր ղեկավարում է:

Քաղաքաշինության կոմիտեի ողջ անձնակազմը Գայանե Գևորգյանին մաղթում է առողջություն՝ նույն եռանդով շարունակելու համատեղ ճանապարհը և գրանցելու աշխատանքային նորանոր հաջողություններ: