ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


15.03.2022

Շուռնուխ գյուղի նոր թաղամասը պատրաստ կլինի մինչև տարեվերջ

Մինչև տարեվերջ պատրաստ կլինի Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի նոր թաղամասը: Այս մասին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին, որի ռեպորտաժը ներկայացնում ենք ստորև:

«Նախագծով թաղամասն ընդգրկում է 20 բնակելի տուն: Մեկ տարի առաջ պետությունն առաջնահերթ սկսել է պատերազմից հետո Շուռնուխից տեղահանված 13 ընտանիքի բնակարանների կառուցումը: Նրանց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ծրագրի նախահաշվային արժեքը 1 մլրդ 200 մլն դրամ է:

Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - 2021 թվականին արդեն հատկացվեց Կառավարության կողմից 350 մլն-ի կարգի, այս տարի արդեն ևս 420 մլն հատկացվել է, այդ միջոցներով պետք է մինչև 2022-ի առաջին կիսամյակի ավարտ, տները վերջացնենք:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը տասը օր առաջ է այցելել Սյունիք: Արմեն Ղուլարյանի խոսքով՝ ձմռանից հետո շինաշխատանքներն ակտիվացել են: 13-ից 4 տան տանիքը տեղադրվել, սկսվել է ներքին հարդարումը: 4-ի կառուցումն ավարտվում է, 3-ինը ընթացքում է, 2-ինը՝ մեկնարկային փուլում: Վերաբնակեցման ցանկության դեպքում՝ կան թաղամասն ընդլայնելու, նոր տներ կառուցելու հնարավորություններ:

Արմեն Ղուլարյան - Սահմանամերձ յուրաքանչյուր բնակավայր պետք է նաև շարունակաբար և՛ դպրոցը, և՛ մանկապարտեզը, և՛ համապատասխան ենթակառուցվածքներն ունենա, պետք է ստեղծենք միջավայր, որը վերամշակման, արտադրության հնարավորություն ունենա, որ բնակիչը հիմնավորվի, աշխատատեղ ունենա և իր ծննդավայրում արժանապատիվ ապրի:

Նախագծով նպատակ է դրվել առանձնատները կառուցել Գորիսի տարածաշրջանին բնորոշ ճարտարապետական ոճով: Կտեղադրվի ցանկապատ, կկառուցվի անասնագոմ:
 
Ընթացքում են ենթակառուցվածքների ստեղծման՝ արտաքին լուսավորության, ջրամատակարարման, հենապատերի կառուցման, կանաչապատման աշխատանքները: Շուռնուխի նորակառույցները կունենան նաև ապաստարաններ, ստորգենտնյա խաղասրահներ: Շուռնուխում աշխատող շինարարն օգտվում է կառուցվող Տաթև-Խոտ-Որոտան ճանապարհից:

Արմեն Ղուլարյան - Կա նաև Շուռնուխից շրջանցիկ ճանապարհը կապող մեկ այլ ճանապարհ, որը ևս ուսումնասիրվում է, նախագծերը կան: Վերջերս մենք նաև համալիր փորձաքննությունը իրականացրինք, սկզբից մեկ, հիմնական, 33 կմ ճանապարհի, ապա ևս 4-ի համալիր փորձաքննության, հաստատվեց, որ դանդաղել չլինի, սկսեն շինարարությունը, ահռելի մեծ ծավալի ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվում:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն անդրադարձավ նաև Սյունիքի սահմանամերձ այլ բնակավայրերում կրթական հաստատությունների կառուցման ծրագրերին:

Արմեն Ղուլարյան - Կապանի 31 բնակավայրից կենտրոնացրել ենք 13 կրթահամալիր ենք կառուցելու, որտեղ և՛  մանկապարտեզ, և՛  դպրոց պետք է զուգակցվեն մեկ կառույցի մեջ: Սկսել ենք քոլեջների, միջին մասնագիտական հաստատությունների շինարարությունը: Գորիսում քոլեջի շինարարության մրցույթը կայացել է:

Կրթական համալիրների կառուցման նախագծեր կիրականացվեն նաև Գորիս, Սիսիան, Մեղրի համայնքներում»:
 
Աղբյուրը` https://bit.ly/34HnUvx