ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.03.2022

Աշխատանքային երկարամյա գործունեության և ծննդյան 65-ամյակի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն շնորհավորել է աշխատակից Վարազդատ Առաքելյանին

Քաղաքաշինության կոմիտեի երկարամյա աշխատակից Վարազդատ Առաքելյանին ծննդյան 65-ամյակի առթիվ շնորհավորել է կոմիտեի ղեկավար անձնակազմը: Աշխատանքային երկարամյա գործունեության և ծննդյան կապակցությամբ նրան շնորհակալագիր է հանձնել կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Կոմիտեի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վարազդատ Առաքելյանին տարիների նվիրված և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով մասնագիտական ու մարդկային այն որակները, որոնց շնորհիվ Վարազդատ Առաքելյանին գնահատում և հարգում են կոլեկտիվում:

Արժևորելով տարիների մասնագիտական փորձ, հմտություն, գիտելիք և աշխատանքային մեծ եռանդ ունեցող արհեստավարժ մասնագետի հետ անցած ճանապարհը՝ կոմիտեի ղեկավարության առաջարկով և փոխադարձ համաձայնությամբ Վարազդատ Առաքելյանը շարունակելու է աշխատանքը կոմիտեում՝ իր ներդրումն ունենալով իրականացվող ծրագրերում:

Շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ Վարազդատ Առաքելյանն ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1978 թվականից: Քաղաքաշինության բնագավառում մասնագիտական քայլերը կատարել է 1986 թվականից՝ որպես ավագ, այնուհետև առաջատար ինժեներ աշխատելով «Հայագրոշին»-ում:

Վարազդատ Առաքելյանը 1991թ. աշխատել է Շինարարության նախարարությունում: Արդեն 2003թ.-ից որպես գլխավոր մասնագետ աշխատում է Քաղաքաշինության կոմիտեում (նախկինում՝ Քաղաքաշինության նախարարություն): Նրան շնորհվել է երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: