ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


08.02.2022

Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը դարձավ 70 տարեկան

Հայաստանի շինարարների միության նախագահ, վաստակավոր շինարար Գագիկ Գալստյանն այսօր դարձավ 70 տարեկան: Հիմնադրելով «Հորիզոն 95» շինարարական ընկերությունը՝ նա տասնամյակներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքաշինության բնագավառում՝ հեղինակելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության բազմաթիվ կառույցներ: 

Երևանի քաղաքապետարանը, ՀՀ կառավարական 3-րդ շենքը, Ազգային ժողովի նիստերի դահլիճը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքը և Ստեփանակերտի օդանավակայանը նրա աշխատանքային հարուստ գործունեության միայն մի մասն են: Նրա գլխավորությամբ են իրականացվել նաև «Մոսկվա» կինոթատրոնի շենքի, Կենտրոնական բանկի հիմնանորոգումը, կառուցվել բարձրակարգ բնակելի շենքեր, բիզնես կենտրոնների բազմաֆունկցիոնալ համալիրներ, դպրոցներ և մանկապարտեզներ:

Գագիկ Շաղաբեգի Գալստյանի աշխատանքային կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում նրա գլխավորությամբ կերտված հոգևոր կառույցները: Այսօր նրա, վերականգնող ճարտարապետների և հետազոտողների ջանքերով ավարտին են մոտենում Մայր Տաճարի վերականգնողական աշխատանքները:

Նրա վաստակը բարձր են գնահատում ոչ միայն մասնագիտական շրջանակում. Գագիկ Գալստյանն արժանացել է պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների շքանշանների, մրցանակների, պատվոգրերի և շնորհակալագրերի:

Վաստակաշատ շինարարը, 2014թ.-2019թթ. լինելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորը, մեծ ներդրում է ունեցել նաև ոլորտի մայր բուհի կայացման, գիտական և տեխնիկական բազայի կատարելագործման ուղղությամբ:

Անգնահատելի է Գագիկ Գալստյանի ծառայությունը ճարտարապետության և շինարարության բազմահազար հանրության միավորման և բնագավառի զարգացման գործում:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն, Ճարտարապետների պալատը, Կառուցապատողների հայկական ասոցիացիան ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շնորհավորում են վաստակավոր շինարարին և բարձր գնահատելով նրա ավանդը քաղաքաշինության բնագավառում՝ մաղթում առողջություն և աշխատանքային նորանոր ձեռբերումներ: