ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.01.2022

Բնակչության շրջանում էլեկտրոնային «e-Permits» միասնական համակարգի իրազեկման գործընթացը շարունակվում է

     2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «e-Permits» միասնական համակարգի միջոցով:
     Բնակչության շրջանում իրազեկման գործընթացը շարունակելու, ինչպես նաև համայնքների քաղաքաշինության բնագավառի պատասխանատուների հետ վերապատրաստման և խորհրդատվության տրամադրման նպատակով, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների կողմից պարբերաբար այցեր են իրականացվում վերոհիշյալ համայնքներ:
     Ներկայումս Հայաստանի Հանրապետության վերը նշված խոշորացված 4 համայնքների թվով 41 բնակավայրեր օգտվում են կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային «e-Permits» համակարգի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու հնարավորություններից: