ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.01.2022

2022թ. հունվարի 1-ից մի շարք համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով

ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ 2022 թվականի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ e-permits միասնական համակարգի միջոցով (https://e-permits.am/)` դիտարկելով այն որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները: Համակարգը ապահովվում է ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու և թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ հնարավորություններ, ինչպես նաև թույլ է տալիս իրականացնել գործընթացների մշտադիտարկում և ծառայում է որպես շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան:

Համակարգի գործարկման նպատակով սույն թվականի հունվարի 11-ին տեղի է ունեցել քննարկում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, համապատասխան մարզպետերի, նշված 4 համայնքների ղեկավարների, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրենների մասնակցությամբ։

Սույն բարեփոխման անհրաժեշտությունը բխում էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, որի համաձայն նախատեսվել է՝
1) մինչև 2025 թվականի հունվարի 1-ը քաղաքաշինական թույլտվությունների գործընթացն ամբողջությամբ իրականացնել քաղաքաշինության կոմիտեի կողմից համակարգվող e-Permits առցանց համակարգի միջոցով,
2) զգալիորեն կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը և խստագույնս պահպանել թույլտվությունների տրամադրման ժամկետները, բովանդակային իմաստով վերանայել թույլտվություն պահանջող գործողության շրջանակը:

Նշված քայլերի շնորհիվ կառուցապատողներին հնարավորթյուն է ընձեռնվում օգտվել կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային e-Permits համակարգի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու և թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ հնարավորություններից։