Նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվելու է էլեկտրոնային՝ «e-permits» միասնական համակարգի միջոցով
2021 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունվել է «ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N1985-Ն ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի.
2022 թվականի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝
«e-permits» միասնական համակարգի միջոցով։
Այս համակարգը գործում է որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որում ընդգրկված են ընթացակարգի մասնակից, ՏԻ, անշարժ գույքի գրանցման և տեսչական մարմինները, ինչպես նաև բնական գազ, էլեկտրաէներգիայի և ջրի մատակարար կազմակերպությունները: