ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


31.12.2021

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Արմեն Ղուլարյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

     Սիրելի՛ հայրենակիցներ, քաղաքաշինության բնագավառի հարգելի՛ գործընկերներ,
     Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
     Ցանկանում եմ, որ շինարարների, ճարտարապետների, նախագծողների, կառուցապատողների և բնագավառի բոլոր դերակատարների ջանքերի մեկտեղման և համախմբման շնորհիվ ունենանք էլ ավելի անվտանգ ու հարմարավետ քաղաքաշինական միջավայր, կառուցապատման և ներդրումների համար առավել բարենպաստ և վստահելի կառուցակարգեր:
     Մեր բոլորի ամուր կամքի, նվիրումի և մեզ վերապահված աշխատանքն առավել պատասխանատվությամբ կատարելու շնորհիվ միայն կկարողանանք ամուր պահել մեր պետականությունը, ազգային դիմագիծը:
     Մենք պետք է գործադրենք ամեն ջանք՝ յուրաքանչյուր ընկած քարի փոխարեն մի նոր տուն կառուցելու, մի բնակավայր շենացնելու համար:
     Գլուխ խոնարհելով Հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր նահատակների համար՝ նրանց հիշատակի առջև պարտավորություն ունենք անել ամեն հնարավորն ու անհնարը՝ մեր երկրին, հողին անմնացորդ նվիրվելու, մեր Հայրենիքը զարգացնելու, հզորացնելու համար:
     Մաղթում եմ, որ գալիք 2022 թվականը մեր երկրի, մեր ընտանիքների, մեզնից յուրաքանչյուրի համար լինի խաղաղության, առողջության ու արարման տարի՝ լի լուսավոր օրերով, միմյանց հանդեպ հոգատարությամբ ու սիրով:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Արմեն Ղուլարյան