24.12.2021
Միջոցառում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին նվիրված
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին
Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառում:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի և Համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի հրավերով միջոցառմանը մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, անվանի ճարտարապետներ և շինարարներ, Կոմիտեի և Համալսարանի մի շարք աշխատակիցներ:Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը ողջունելով հյուրերին՝ խոսքը փոխանցեց Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, ով շնորհավորանքի ջերմ խոսքեր ասաց համալսարանի 100-ամյակի կապակցությամբ` մասնավորապես նշելով, թե որքան անգնահատելի է համալսարանի նշանակությունը հայկական ճարտարապետության նոր շրջանի զարգացման, ավանդույթների պահպանման, ինչպես նաև ականավոր ճարտարապետների ու շինարարների մեծ ավանդը քաղաքաշինության բնագավառի զարգացման գործերում: Մաղթեց դասախոսապրոֆեսորական կազմին, սիրելի ուսանողներին՝ միշտ լինել հայկական ճարտարապետության և շինարարության նոր վերելքների առաջատարն ու կրողը: /Ամբողջական ուղերձին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/3yU9Sl7 /
Այնուհետև ելույթ ունեցավ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ով ևս շնորհավորեց համալսարանի աշխատակիցներին, ուսանողներին ու շրջանավարտներին, ներկայացրեց համալսարանի ստեղծման, զարգացման փուլերը, ձեռքբերումները, միջազգային հարթակներում ունեցած հաջողությունները և առաջիկայում կատարվելիք անելիքները: Իր խոսքում ռեկտորը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուերին ներկա լինելու և հիշելու ու շնորհավորելու համալսարանին 100-ամյակի կապակցությամբ՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Քաղաքաշինության կոմիտեին կազմակերպված գեղեցիկ միջոցառմնան համար:
Շնորհավորական ուղերձով ելույթ ունեցավ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ կարևորելով Համալսարանի դերը նաև իր ղեկավարած գերատեսչության մի շարք ոլորտներում՝ անվանելով համալսարանը մայր ԲՈՒՀ, նշելով ճանապարհաշինության, ջրամբարաշինության և էներգետիկ ոլորտներում համալսարանի աշխատակիցների և շրջանավարտների կարևոր դերակատարումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորելով համալսարանի ռեկտորին, աշխատակիցներին և ուսանողներին 100-ամյա պատմության և ձևավորված ավանդույթների համար՝ կարևորեց ճարտարապետական և շինարարարական կրթական ծրագրերը և մաղթեց Համալսարանին նորանոր հաջողություններ:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ջերմ մաղթանքներով շնորհավորեց 100-ամյակը՝ հիշելով համալսարանի հետ իր կապը սկսվել է այնտեղ ուսանելու տարիներից՝ նշելով որ մինչև հիմա շարունակում է դասավանդել համալսարանում:
Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը:
Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը:
Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար` «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով պարգևատրվեցին`
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ Էդուարդ Եփրեմի Խաչիյանը,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Եղիազար Վահրամի Վարդանյանը,
Ճարտարապետական գործունեության և կրթական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար` «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվեցին`Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ Գառնիկ Արաիկի Ստեփանյանը,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոս, ճարտարապետ Արմենակ Մարտունու Գրիգորյանը,
Ճարտարապետության և շինարարության կրթական համակարգի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվեցին`
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Վարդգես Հայկի Եդոյանը,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նկարչության ամբիոնի վարիչ, ճարտարապետ Գագիկ Շահենի Հովհաննիսյանը:
Բացի մեդալներից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի շնորհակալագրերով պարգևատրվեցին ՃՇՀԱՀ աշխատակիցներ` Արմինե Ղուլյանը, Ավետիք Արզումանյանը, Մարինե Քալանթարյանը, Նելլի Մուրադյանը, Մադլենա Իգիթխանյանը, Տաթևիկ Փայտյանը, Թամարա Սարգսյանը, Վրեժ Թամազյանը, Գոհար Իսախանյանը, Արմեն Հարությունյանը, Յակով Աղբալյանը:
Ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը, շնորհավորելով ներկաներին, բոլոր պարգևատրվածների անունից շնորհակալություն հայտնեց հանձնված պարգևների և իրենց կատարած աշխատանքների բարձր գնահատանքի համար` հատուկ նշելով պետական և հասարակական կառույցների մշտապես համալսարանին աջակցելը:
Միջոցառումը եզրափակվեց փոքր հյուրասիրությամբ: