ՃՇՀԱՀ-ն համախմբում է ոլորտի գլխավոր դերակատարներին
Կարևորելով համագործակցությունը կրթության, կառուցապատման և քաղաքաշինության ոլորտներում, հաշվի առնելով քաղաքաշինության՝ որպես ՀՀ տնտեսության լոկոմոտիվ ճյուղի կարևորությունը, ոլորտի շարունակական ու կայուն զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև արդյունավետության բարձրացման և միջազգային չափանիշներին համապատասխանության նպատակը, ոլորտի մասնագետների համագործակցության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ ս.թ. նոյեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ոլորտային հինգ գլխավոր գործընկեների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ի դեմս Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի` ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ՝ ի դեմս նախագահ Գուրգեն Գրիգորյանի, «Հայաստանի շինարարների միություն ՀԿ, ի դեմս նախագահ Գագիկ Գալստյանի, «Հայաստանի ճարտարապետների պալատ» ՀԿ, ի դեմս նախագահ Մկրտիչ Մինասյանի:
Աղբյուրը՝՝ https://nuaca.am/archives/news/%d5%b3%d5%b7%d5%b0%d5%a1%d5%b0%d6%8a-%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ad%d5%b4%d5%a2%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%ab-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a4