ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


15.11.2021

Խորհրդակցություն` քաղաքաշինական թույլտվություններ թվային E-permits համակարգի արդիականացման աշխատանքներին նվիրված

     Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել քաղաքաշինական թույլտվություններ թվային E-permits համակարգի արդիականացման աշխատանքներին նվիրված խորհրդակցություն։ Ծրագրային ապահովման արդիականացման աշխատանքներ իրականացնող «Այթիռեսուրսիս» կազմակերպության ներկայացուցիչների կողմից ներկայացվեց հարթակի բարելավմանը միտված աշխատանքների ընթացքը։ Որպես արդիականացման աշխատաների վերջնարդյունք է ընտրված Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի իրականացումը` բացառապես առցանց համակարգի միջոցով:
     Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ առաջիկայում որպես փորձնական և  առաջնային փուլի մեկնարկ Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործառույթների նախագծման և շինարարության փուլերը իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով` դիտարկելով այն որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որին ինտեգրված են թույլտվությունների շղթայում ներգրավված պատասխանատու մարմինները։
     Միաժամանակ, համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումների և  փոփոխությունների,  նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերի 30-ից քաղաքաշինական թույլտվությունները տրամադրել բացառապես առցանց եղանակով։