ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


08.11.2021

Հրանտ Կարապետյանը ծննդյան 100-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով

    Դարը լավատեսությամբ հաղթահարած ճարտարապետը

     2021 թվականի նոյեմբերի 7-ին լրացել է Հայաստանի Ճարտարապետների միության անդամ, Հայրենական Մեծ պատերազմի ակտիվ մասնակից, վաստակավոր ճարտարապետ՝ Հրանտ Մելիքսեթի Կարապետյանի 100-ամյակը:
     Այդ առիթով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով՝ Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 100-ամյակի կապակցությամբ՝ Հրանտ Կարապետյանը պարգևատրվել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով։
     Մեդալը անվանի ճարտարապետին են հանձնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը:
     ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի ճարտարապետների պալատն ի սրտե շնորհավորում են շնորհաշատ ճարտարապետին մեկդարյա հոբելյանի առթիվ ու մաղթում ամուր առողջություն և ստեղծագործական մեծ եռանդ:
     Հանդիպման ընթացքում հոբելյարը իրեն հատուկ լավատեսությամբ հաճախ դիմում էր ներկաներին՝ նշելով, որ դեռ կհանդիպենք: