ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.10.2021

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են

      Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում  նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են:

     Աշխատանքներն իրականացվում են Կառավարության որոշմամբ Պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ:

Աղբյուրը` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյանի ֆեյսբուկյան էջից https://bit.ly/2XcnABc

     «Սյունիքի մարզ կատարած  աշխատանքային այցիս հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղն էր:
     Շուռնուխում ծանոթացել եմ համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին: Շինարարությունը ակտիվ փուլում է:
     Այս տարվա փետրվարին կառավարությունը 470 միլիոն դրամ էր հատկացրել Հայաստանի քաղաքաշինության կոմիտեին՝ Շուռնուխ գյուղում իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Յուրաքանչյուր բնակելի տան կառուցմանը զուգահեռ իրակացվում է անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ:
     Առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ: Ծրագիրն ամբողջությամբ պետք է ավարտվի 3 տարում»: