ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


12.10.2021

«Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» միջազգային գիտաժողով

     Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակի շրջանակում Մատենադարանում այսօր մեկնարկեց «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում է 65 ճարտարապետ գիտնական: Հյուրերը Հայաստան են ժամանել Ռուսաստանից, Ղազախստանից, Բելգիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից:
     Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ հոգաբարձուներ խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը, ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Հայ առաքելական եկեղեցու Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, պրոռեկտորները և այլ պատվավոր հյուրեր։
     Ողջույնի խոսքով հանդես եկավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ով նշեց, որ 2021 թվականը հոբելյանական է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համար, լրանում է բուհի հիմնադրման 100-ամյա հոբելյանը, և այս համատեքստում վստահեցրեց, որ այս գիտաժողովը կձևավորի բարենպաստ պայմաններ՝ խթանելու ներուժն ու կարողությունները, որոնք կծառայեն ակադեմիական գիտության զարգացմանն ու կրթության որակի բարձացմանը։
Աղբյուրը՝ https://nuaca.am/?post_type=news&p=85087&preview=true