ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.05.2013

ՀՀ քաղաքաշինության նախարարը “Ծածկած շուկայի” շինհրապարակում էր

Երեկ, Ազգային ժողովի հարցուպատասխանից անմիջապես հետո ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը այցելեց “Ծածկած շուկայի” շինհրապարակ` տեղում շինմոնտաժային աշխատանքների ներկա իրավիճակին ծանոթանալու համար: Նախարար Ս. Թադեւոսյանը եւս մեկ անգամ շինհրապարակում համոզվեց, որ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում:
Քաղաքաշինական պետական տեսչության պետ Ս. Հայրապետյանի հավստամբ “Ծածկած շուկայի” շինաշխատանքները մշտապես տեսչության ուշադրության կենտրոնում են:
Հիշեցնենք, որ երեկվա Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի պնդման, թե այս պահին դադարեցված են “Ծածկած շուկայի” վերգետնյա հատվածի շինմոնտաժային աշխատանքները` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցանկություն հայտնեց նիստից հետո նախարարի հետ այցելել շինհրապարակ: