ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


08.10.2021

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի և Լոռու մարզեր

Շիրակի և Լոռու մարզերում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի և Լոռու մարզեր:
Այցի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզպետարաններում կազմակերպվել են հանդիպումներ՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանի հետ: Հանդիպումներին մասնակցել են Ֆուլեր տնաշինական կենտրոնի տնօրեն Աշոտ Եղիազարյանը, Կոմիտեի և մարզպետարանների պատասխանատուներ:
Քննարկվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի, ոչ հիմնական շինությունների (տնակներ) խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր վճարների և այլ վճարների կատարման նպատակով բանկային հաշիվների բացման ընթացքի հետ կապված հարցեր:
Հանդիպումներից հետո կատարվել են շրջայցեր՝ Կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվող մի քանի օբյեկտների շինհրապարակներ:
Կոմիտեի նախագահը ծանոթացել է Գյումրու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի, Սպիտակ քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարության ու Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցման ընթացքին:
Այցելություն է կատարվել Շիրակի մարզի Մայիսյան և Լոռու մարզի Կաթնաջուր գյուղեր, որտեղ դիտարկվել է անօթևան մնացած ընտանիքների համար պետական ծրագրով կառուցվող շինարարության ընթացքը, Կաթնաջուր համայնքում ուսումնասիրվել է նաև Հիշատակի պուրակի համար նախատեսվող հողամասի տարածքը: